Հայտարարվել Է Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդը

12:14   17 Հոկտեմբեր 2019    256

The Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել Է Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը զվարճանքի ու ժամանցի ինդուստրիայում:

Առաջին տեղն զբաղեցրել Է The Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը: Նշվում Է, որ ընթացիկ տարում Disney ստուդիայի ֆիլմերն ընկերությանը բերել են ութ միլիարդ դոլար:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել են Ռիդ Հասթինգսը եւ Թեդ Սարանդոսը՝ Netflix-ի գլխավոր տնօրենը եւ գլխավոր կոնտենտ-տնօրենը: Երրորդ դիրքում են NBCUniversal-ի կառավարիչներ Բրայն Ռոբերտսը եւ Սթիվ Բուրքեն: Վարկանիշում առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշել Օբաման, որոնք ամռանը Netflix-ի համար վավերագրական ֆիլմ են ներկայացրել Օհայոյի նահանգի արդյունաբերության մասին:

Նրանք զբաղեցրել են 50-րդ հորիզոնականը: Ցուցակում նաեւ տեղ են գտել Marvel-ի ղեկավար Քեւին Ֆայգին, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, սցենարիստ Շոնդա Ռայմսը, դերասանուհի եւ պրոդյուսեր Ռիզ Ուիզերսփունը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, մեդիամագնատ Ռուփերթ Մերդոկը, դերասաններ Դուեյն Ջոնսոնը, Բրեդ Փիթը, Ուիլ Սմիթը եւ Լեոնարդո դի Կապրիոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոլիվուդ  


Վերնագիրի այլ պիտակները