«Նախագահի պաշտոնում ես հպարտանում էի նրա հետ համատեղ աշխատանքով». Օբամա

12:25   17 Հոկտեմբեր 2019    285

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կանադացիներին կոչ է արել դաշնային ընտրություններում քվեարկել գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի օգտին:

«Նախագահի պաշտոնում ես հպարտանում էի Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ աշխատանքով: Նա ջանասեր, արդյունավետ աշխատող առաջնորդ է, որը քայլեր է ձեռնարկում մեծ հրատապություն ունեցեղ խնդիրների ուղղությամբ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Աշխարհին այժմ առաջադեմ առաջնորդներ են հարկավոր, և ես հույս ունեմ, որ մեր հյուսիսային հարևանները ևս մեկ ժամկետով կվերընտրեն նրան»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախկին նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օբաման 2017-ի հունվարին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հիմնականում ձեռնպահ է մնացել քաղաքական կոչերից: Նա չի աջակցել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածություն առաջադրած ոչ մի թեկնածուի:

Կանադայի դաշնային ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Հարցումների համաձայն՝ Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը կատաղի պայքար է մղում Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության դեմ, որը գլխավորում է Էնդրյու Շիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա   Թրյուդո  


Վերնագիրի այլ պիտակները