Վենեսուելայում Սու-30 ինքնաթիռ Է կործանվել, զոհվել են երկու օդաչուները

12:33   17 Հոկտեմբեր 2019    315

Վենեսուելայի կենտրոնական մասում կործանվել Է երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը, երկու օդաչուները զոհվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել Է հանգամանալի հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի պատճառները»,-նշվում Է տարածված հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ինքնաթիռը հոկտեմբերի 16-ի ցերեկը օդ Է բարձրացել Մանուել Ռիոսի անվան ռազմակայանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները