Նարուհիտո կայսեր գահակալման աթիվ շքերթը կարող Է հետաձգվել թայֆունի պատճառով

13:26   17 Հոկտեմբեր 2019    260

Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով կարող Է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը պլանավորված Է հոկտեմբերի 22-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Հեռուստաընկերության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում Է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում Էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում Է «Հագիբիս» թայֆունի հետեւանքների դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Տարերքի հարվածից երկրում զոհվել Է առնվազն 74 մարդ: Թայֆունն իր հետ բերել Է ուժգին քամիներ ու առատ անձրեւ: Պաշտոնյաները նշում են, որ շատ շրջաններում երկու օրում տեղացել Է տարեկան նորմայի մինչեւ 40 տոկոսը: Ջրասույզ Է եղել ավելի քան 13 հազար տուն, եւս ավելի քան 1100 տուն մասնակիորեն ավերվել Է: Սաստիկ անձրեւներն ավելի քան 100 սողանք են առաջացրել ամբողջ երկրում: Մոտավորապես 12 հազար տուն դեռեւս մնում Է առանց Էլեկտրականության կամ ջրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները