Կոնգրեսը կարող է գաղտնազերծել Թրամփի պաշտոնանկության հետ կապված փաստաթղթերի բովանդակությունը

13:56   17 Հոկտեմբեր 2019    198

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը խոստացել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկության ենթարկելու հետ կապված փաստաթղթերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կախված նրանից, թե ինչպես կընթանա հետաքննությունը, մենք կգաղտնազերծենք հարցազրույցների բովանդակությունը, սակայն դա կանենք այն ժամանակ, որ վտանգի չենթարկենք հետաքննության ընթացքը: Դրանք կարող են որոշ չափով խմբագրվել` կապված գաղտնի տեղեկատվության առկայության հետ: Մենք նաև կարծում ենք, որ որոշակի պահի վկաների ցուցմունքների լսումները կարող են իրականացվել «բաց» ռեժիմով»,- հայտնել է Շիֆը Ներկայացուցիչների պալատի գործընկերներին ուղղված նամակում:

Թվարկելով նախորդ շաբաթվա իրադարձությունները` Շիֆը նշել է, որ Պենտագոնը և Սպիտակ տան բյուջետային հարցերով վարչությունը հրաժարվել են փաստաթղթեր տրամադրել, իսկ դա դիտարկվելու է որպես նախագահի կողմից հետաքննության գործընթացին խոչընդոտելու փորձ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները