Յունկերը հեռախոսազրույց Է անցկացրել Ջոնսոնի հետ

14:24   17 Հոկտեմբեր 2019    234

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց Է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն Է՝ ընթանում են Բրյուսելում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 17-ին հաղորդել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում բացվելու Է ԵՄ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք Է որոշում ընդունվի՝ ինչպես վարվել Մեծ Բրիտանիայի հետ:

«Նախագահ Յունկերը բանակցություններ Է վարել վարչապետ Ջոնսոնի հետ: Գագաթնաժողովից առաջ թանկ Է յուրաքանչյուր րոպեն, մեզ համաձայնագիր Է հարկավոր Մեծ Բրիտանիայի հետ»,-ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները