Հունգարիայի վարչապետը խոստացել Է ուժով պաշտպանել ԵՄ-ի սահմանը Թուրքիայի փախստականներից

14:58   17 Հոկտեմբեր 2019    189

Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե Թուրքիան ուղարկի հարյուր հազարավոր միգրանտների, մենք ստիպված կլինենք ուժ կիրառել հունգարական եւ սերբա-հունգարական սահմանը պաշտպանելու համար: Ես ոչ ոքի չեմ ցանկանում, որ մենք հարկադրված լինենք դիմելու դրան»,-Օրբանի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունգարիա   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները