Վատիկանում խելացի խաչով էլեկտրոնային համրիչներ են ստեղծել

15:09   17 Հոկտեմբեր 2019    265

Վատիկանում ներկայացրել են eRosary էլեկտրոնային աղոթքի համրիչները: Գաջեթը ներկայացված է «Հռոմի պապի աղոթքների համաշխարհային ցանց» կազմակերպության էջում:

Սարքը կապվում է սմարթֆոնին iOS-ով և Android-ով՝ «Click to Pray» հավելվածի միջոցով: Համրիչը հնարավոր է ակտիվացնել ժեստի միջոցով՝ խաչակնքվելով:

Ապարանջանը բաղկացած է հեմատիտից և սև ագաթից պատրաստված 10 ուլունքներից, ինչպես նաև ներկառուցված սենսորով խաչից, որը խելացի ժամացույցի նման տեղեկատվություն է հավաքում օգտագործողի առողջության մասին:

Համրիչները կարժենան 99 եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վատիկան  


Վերնագիրի այլ պիտակները