Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի շուրջ. Յունկեր

15:36   17 Հոկտեմբեր 2019    312

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:

«Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել Է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ Է արել խորհրդարանին՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը:

«Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն Է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք Է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում Է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիության   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները