Ամերիկացի դերասանուհի Հելեն Հանթը հիվանդանոց Է ընկել ավտովթարից հետո

16:12   17 Հոկտեմբեր 2019    206

Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Հանթը Լոս Անջելեսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո շտապ կարգով տեղափոխվել Է հիվանդանոց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 15-ին, օրվա երկրորդ կեսին: Հանթը եղել Է մարդատար ավտոմեքենայի հետեւի նստոցին: Մեքենան շրջվել Է այն բանից հետո, երբ մեկ այլ ավտոմեքենա կտրել Է նրա ճանապարհը: Հրատարակության տվյալներով՝ 56-ամյա Հանթը հիվանդանոցից դուրս Է գրվել մի քանի ժամ հետո՝ առանց լուրջ վնասվածքների:

ՃՏՊ-ի մյուս մասնակիցների վիճակի մասին չի հաղորդվում: Հանթն առավել հայտնի Է «Գժվում եմ քեզ համար» կատակերգական սերիալում խաղացած դերով, որի համար նա ստացել Է «Էմմի» չորս մրցանակ եւ երեք «Ոսկե գլոբուս»: 1998 թվականին դերասանուհին «Օսկար» մրցանակի դափնեկիր Է դարձել «կնոջ լավագույն դերի» համար, որը նա խաղացել Է «Ավելի լավա չի լինում» ռոմանտիկ կատարերգությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հելեն-Հանթ  


Վերնագիրի այլ պիտակները