Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչեւ 23,9 մլրդ դոլար

16:32   17 Հոկտեմբեր 2019    379

Թուրքիայի 2020 թվականի պետբյուջեի նախագիծը պաշտպանության եւ անվտանգության ծախսերի ավելացում Է նախատեսում 5 մլրդ դոլարով:

Այս տվյալները հոկտեմբերի 17-ին հրապարակել Է «Խաբեր թյուրք» հեռուստաալիքը երկրի նախագահի վարչակազմի Ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավար Նաջի Ագբալի կողմից համապատասխան օրինագծի ներկայացման կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2020 թվականին ենթադրվում Է պաշտպանության ու անվտանգության հետ կապված բոլոր կառույցների ֆինանսավորմանն ուղղորդել 141 մլրդ լիր, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում Է 23,9 մլրդ դոլար:

Կենտրոնական կառավարության 2019 թվականի բյուջեում ուժային գերատեսչությունների համար հատկացվել Էր 18,8 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները