Թուրքիան մեղադրում է Սիրիայի քրդերին արգելված զենք օգտագործելու համար

16:45   17 Հոկտեմբեր 2019    341

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Չարլզ Օ՚Բրայենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցազրույցի ժամանակ Աքարը մասնավորապես ասել է. «Մեր զինարանում քիմիական և ցանկացած այլ արգելված զենք չկա: Բայց մենք տեղեկություն ունենք, որ ահաբեկիչներն օգտագործում են քիմիական զենք և փորձում են մեղքը բարդել Թուրքիայի վրա: Այդ սուտ լուրերով նրանք փորձում են ստվեր գցել Թուրքիայի վրա»:

Աքարը նշել է նաև, որ իրենք կռվում են «բարոյական սկզբունքներով», կրոնական և էթնիկ որևէ տարբերություն չեն դնում և խաղաղ բնակչության դեմ ոչ մի գործողություն չեն կատարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները