Պուտինը կարգադրել է ուսումնասիրել համացանցում երիտասարդների վարք

16:55   17 Հոկտեմբեր 2019    534

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը պարբերաբար անցկացնել առցանց հետազոտություններ՝ սպառողական նախասիրությունների և երիտասարդների պահվածքի օրինակների մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։

Այսպիսով, պետական մարմինները պետք է ստանան երիտասարդ սերնդի տեսակետների ձևավորման վրա տեղեկատվական միջավայրի ազդեցության մասին տվյալներ։

2018 թվականին երիտասարդության հարցերի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Բուգաևն առաջարկել էր համացանցում ռուս երիտասարդների համար հոգևոր արժեքների մասին քարոզչություն սկսել:

Իսկ հունվարին Պետդումայի պատգամավորը կարծիք էր հայտնել, որ երիտասարդները ցույցեր են կազմակերպում ոչ թե փողոցում, այլ համացանցում, քանի որ «համացանցում շատ ավելի հեշտ է հասնել ցանկալի արդյունքի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները