Նաթիա Թուրնավան չի կարողացել հաստատել՝ վերսկսվե՞լ են արդյոք Վրաստանի ու ՌԴ-ի միջև թռիչքները

17:27   17 Հոկտեմբեր 2019    308

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան չի կարողացել հաստատել՝ վերսկսվե՞լ են արդյոք Վրաստանի ու Ռուսաստանի միջև թռիչքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է լրագրողներին կառավարության նիստից հետո:

Մասնավորապես՝ նախարարը պատասխանել է այն տեղեկություններին, ըստ որոնց ՝ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը թույլ է տվել ռուսական ավիաընկերության S7 Airlines ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութաիս:

«Դուք գիտեք իմ վերաբերմունքն այս հարցում: Մենք բազմիցս ասել ենք, որ միայն կողջունենք այդ փաստը, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակները կվերանայեն որոշումը և Վրաստանի և Ռուսաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային հաղորդակցությունը: Այն փաստը, որի մասին խոսում եք, հաղորդվում է ռուսական լրատվամիջոցներին հղումով, և մինչդեռ առայժմ դա չի նշանակում թռիչքների վերականգնում:

Մեր օդային վարչությունը դեռևս որևէ ծանուցում չի ստացել այն մասին, որ չվերթները վերսկսվել են: Ելնելով դրանից՝ ես չեմ կարող հաստատել, որ սա օդային հաղորդակցության վերականգնում է, բայց կրկնում եմ, որ եթե այդ որոշումը կայացվի, մենք դա միայն կողջունենք»,- ասել է Նաթիա Տուրտավան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆաթիաԹուրնավա  


Վերնագիրի այլ պիտակները