Hitachi և Panasonic գործարանները թայֆունի զոհ են դարձել - VIDEO

19:14   17 Հոկտեմբեր 2019    264

Ճապոնիայում մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած «Հագիբիս» փոթորիկը նաև տնտեսական լուրջ վնասներ է հասցրել։

Բացի ենթակառուցվածքներից, գնացքների կայարաններից ու ճանապարհներից, վնասվել են նաև Hitachi և Panasonic ընկերությունների գործարանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արդեն չորրորդ օրն է, որ այս ընկերությունների՝ Կորիյամա քաղաքում գտնվող խոշոր գործարանները չեն գործում, քանի որ լցված են ջրով։ Այդ քաղաքում կանգնած է նաև տրանսպորտի զգալի մասը, հանրային 70 երթուղի չի գործում, հեղեղված են ավտոբուսների անգարները և այլն։



Hayatsk.info

Հեշթեգներ: Hitachi   Panasonic  


Վերնագիրի այլ պիտակները