Բորիս Ջոնսոնն ու Ժան Կլոդ Յունկերը համաձայնության են եկել Brexit-ի գործարքի շուրջ

21:12   17 Հոկտեմբեր 2019    274

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև Brexit-ի հարցով համաձայնություն է ձեռք բերվել՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանն ընդառաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համաձայնությունն անվանել են «արդար» ելք: Յունկերն ընդգծել է, որ կարիք չկա հետաձգելու Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու ժամկետը:

«Մենք ունենք համաձայնություն, ինչո՞ւ պետք է երկարաձգենք ժամկետը»,- շեշտել է գործիչը:

Աղբյուրը նշում է, որ Ջոնսոնը դեռ պետք է շաբաթ այդ գործարքի ներկայացնի խորհրդարանում, որտեղ այն քննարկելու հնարավորություն կունենան պատգամավորները:

Ջոնսոնը միևնույն ժամանակ կոչ է արել պատգամավորներին «միավորվել» և «գլուխ բերել այդ հիանալի գործարքը»:

ԵՄ կազմից դուրս գալու ժամկետը Միացյալ Թագավորության համար արդեն մեկ անգամ երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 31-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները