Չինաստանն ԱՄՆ-ի հետ փուլային առեւտրային համաձայնության հասնելու հույս ունի

22:44   18 Հոկտեմբեր 2019    334

Չինաստանն ԱՄՆ-ի հետ փուլային առեւտրային համաձայնության հասնելու հույս ունի:

Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ փուլային համաձայնագիրը կարող է վերականգնել շուկայի վստահությունն ու նվազեցնել անորոշությունը: «Երկու կողմերի բանակցությունների վերջնական նպատակն առեւտրային պատերազմին վերջն դնելն ու հավելյալ մաքսատուրքերը չեղարկելն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտնել է, որ եւ՛ Չինաստանի, եւ՛ ԱՄՆ-ի համար կարեւոր է հարցերը երկխոսության ճանապարհով լուծելը: «Չինաստանը միջազգայնացված բիզնես միջավայր կստեղծի, որտեղ պատասխանատու եւ արտասահմանյան ընկերություններին հավասար վերաբերմունք կցուցաբերվի»,- վստահեցրել է նա: Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել է, որ խթան է տեսնում առեւտրային գործարք իրականացնելու համար, ինչը կարող է տեղի ունենալ հաջորդ ամիս Չիլիում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները