Apple-ը, Google-ը եւ Amazon-ը գլխավորում են ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը

22:18   18 Հոկտեմբեր 2019    347

Apple-ը, Google-ը, Amazon-ը եւ Microsoft-ը ամենաթանկ ապրանքանիշերն են:

Apple ապրանքանիշի արժեքն աճել է 9 տոկոսով եւ հասել գրեթե 234 մլրդ դոլարի, Google-ը զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ ապրանքանիշի արժեքն աճել է 8 տոկոսով եւ հասել մինչեւ 167,6 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Interbrand մարքեթինգային հետազոտությունների ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսկ Amazon ապրանքանիշն աճել է միանգամից 24 տոկոսով եւ հասել գրեթե 125,3 մլրդ դոլարի: Արդյունքում այդ ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից, որի ապրանքանիշի արժեքը Interbrand-ը գնահատում է 109 մլրդ դոլար:

Coca-Cola ընկերությունը երկար ժամանակ ցանկում զբաղեցնում էր առաջին տեղը, սակայն այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 64,3 մլրդ դոլարով՝ կորցնելով 4 տոկոս: Facebook ապրանքանիշի արժեքը նվազել է 12 տոկոսով՝ մինչեւ 40 մլրդ դոլար: Արդյունքում սոցցանցը 9-րդ տեղից հայտնվել է 14-րդ տեղում:

Interbrand-ը գնահատում է ապրանքանիշի արժեքը գործարար ցուցանիշներով, հաճախորդների վրա ազդեցությամբ եւ եկամտի ավելացման հասնելու պոտենցիալ հատկություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները