Ֆրանսիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

10:17   18 Հոկտեմբեր 2019    339

Ֆրանսիայում ոստիկաններին հաջողվել է ահաբեչություն կանխել, որը պետք է նման լիներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կետրոնի վրա կատարված հարձակմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին։

Նրա խոսքով՝ անցած ամիս իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով ինքնաթիռ էր առևանգել և ցանկացել հարձակում իրականացնել՝ նման ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությանը։ Կաստաներն ընդգծել է, որ դա 2013 թվականից ի վեր կանխված 60-րդ միջադեպն է։

Ձերբակալվածը 30-ամյա ֆրանսիացի է, ով բնակվում է մայրաքաղաքի Օ-դե-Սեն դեպարտամենտում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները