Մեծ Բրիտանիայի ամենաբաղձալի ամուրին Brexit-ի հաշվին հարստացել է

10:41   18 Հոկտեմբեր 2019    359

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միացյալ Թագավորության ամենաբաղձալի ամուրի, Վեսթմինսթերի 7-րդ դուքս և միլիարդատեր Հյու Գրոսվենորը կարողություն է կուտակել Brexit-ի շուրջ համաձայնագրի հաշվին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Հայտնի է, որ նրանից բացի, գործարքի շնորհիվ մեծ կարողություն են ստացել նաև բրիտանացի միլիարդատերեր Ջիմ Ռեթքլիֆը և Ջեյմս Դայսոնը։

Նշվում է, որ հոկտեմբերին նրանց կարողությունն ավելացել է 1,1 մլրդ դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄեծԲրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները