Օդանավը միայն հրաշքով չի հայտնվել ջրի մեջ

11:17   18 Հոկտեմբեր 2019    324

Saab 2000 ուղևորատար օդանավ արտակարգ վայրէջք է կատարել Ալյասկա նահանգի օդանավակայաններից մեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, օդաչուն չի կարողացել ժամանակին կանգնեցնել օդանավը, ինչի արդյունքում այն միայն հրաշքով չի հայտնվել ջրի մեջ:

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, թե ինչպես է օդանավը կանգ առել ջրից մի քանի մետր հեռավորության վրա:

Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում տուժել է 4 մարդ: Նրանք հոսպիտալացվել են:

Օդանավը պատկանում է Peninsula Airways ավիաընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալյասկա  


Վերնագիրի այլ պիտակները