Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի

11:41   18 Հոկտեմբեր 2019    173

Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրային կենտրոնի վրա իրականացված հարձակման ոճով ահաբեկչություն նախապատրաստող անձի, հայտնում է France Info ռադիոկայանը՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարի խոսքով՝ կասկածյալը, որը «ոգեշնչվել էր սեպտեմբերի 11-ով» և մտադիր էր օդանավ առևանգել, ձերբակալվել է նախորդ ամիս: Կաստաներն ընդգծել է, որ այս ձերբակալությունը 60-րդ կանխված ահաբեկչությունն է Ֆրանսիայում՝ սկսած 2013 թվականից:

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ խոսքը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացու մասին է, որը բնակվում է Օ դը Սեն մայրաքաղաքային դեպարտամենտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները