Ամերիկուհի մոդելին մահացած են հայտնաբերել անապատում՝ բետոնով լցված փայտե արկղում

11:50   18 Հոկտեմբեր 2019    218

Ամերիկուհի մոդել Էսմերալդա Գոնսալեսին մահացած են հայտնաբերել Նևադայի անապատում:

Նրա մարմինը փայտե արկղի մեջ է գտնվել՝ լցված բետոնով, հայտնում է Las Vegas Review-Journal-ը՝ դատարանի փաստաթղթերին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

24-ամյա մոդելի որոնումները 5 ամիս են տևել:

Ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել թունավոր նյութից թունավորումից, իսկ մինչ այդ նրան փորձել են խեղդամահ անել:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է զոհի 45-ամյա հարևանը՝ Քրիստոֆեր Պրեստիպինոն:

Քննության վարկածով՝ սպանության օրը Գոնսալեսը, գտնվելով հարևանի տանը, թմրանյութեր է օգտագործել: Նշվում է, որ դրանից հետո նա սկսել է իրեն տարօրինակ պահել, և Պրեստիպինոն նրան կապել է մահճակալից: Երբ նա ազատ է արձակել Գոնսալեսին, աղջիկը հարվածել է նրա դեմքին, ինչից հետո տղամարդը փորձել է խեղդել նրան, այնուհետև թունավորել է մաքրող հեղուկով, ինչից էլ Գոնսալեսը մահացել է:

Այնուհետև նա աղջկա մարմինը դրել է բեռնատար մեքենան և ուղևորվել անապատ:

Տղամարդը ձերբակալվել է:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները