Գորբաչովը պատմել է որոշ ժամանակ առաջ Պուտինին գրած նամակի մասին

12:27   18 Հոկտեմբեր 2019    206

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը որոշ ժամանակ առաջ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին քաղաքական գործիչը պատմել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, չի նշվել, թե մասնավորապես ինչի մասին է խոսվել նամակում:

Գորբաչովի խոսքով՝ նա չի ցանկանում «պարտադրել» իր խորհուրդները, սակայն երբեմն թույլ է տալիս իրեն կարճ նամակներ գրել առաջնորդներին: Պուտինից բացի, նա վերջերս նամակ է գրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Միջազգային առաջնորդների վրա այժմ հսկայական պատասխանատվություն է դրված: Անկեղծ ասած, տագնապալի ժամանակներ են: Եվ դա մեծ բեռ է: Գիտեմ իմ փորձով»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ «կորած չէ» և չի թաքցնում իր կարծիքն այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, որն արտահայտում է հարցազրույցների ժամանակ և Ռուսաստանի ու արտասահմանյան թերթերում հոդվածներ գրելով:

«Երբեմն նկատում եմ, որ իմ մտքերն արձագանք են գտնում առաջնորդների կողմից»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գորբաչով   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները