Լիբանանում ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը

12:35   18 Հոկտեմբեր 2019    230

Լիբանանում իրավիճակը կայուն չէ:

Հազարավոր մարդիկ երեկ երեկոյան բողոքի ցույց են իրականացրել: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը։ Որոշ քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ վարչապետն, ի վերջո, հրաժարական կտա: Կարծիքներ կան, որ քաղաքական ճգնաժամն անմիջական կապ ունի տնտեսական իրավիճակի բարդացման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները