Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը փոթորկի մեջ է հայտնվել

13:41   18 Հոկտեմբեր 2019    173

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը փոթորկի մեջ է հայտնվել, ինչի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Իսլամաբադում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ թագավորական ընտանիքի անդամների ինքնաթիռը վերադարձել է Լահոր քաղաք, որտեղից այնուհետև մեկնել է:

Ինքնաթիռը երկու անգամ վայրէջքի է պատրաստվել տարբեր օդանավակայաններում նախքան հետ գնալը: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե երբ է տեղի ունեցել միջադեպը, սակայն նշում է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լավ են, նրանց հետ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ այս օրերին թագավորական զույգը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում, որտեղ տարբեր միջոցառումների ներկայանալիս Քեյթ Միդլթոնն ընտրում է տեղի ավանդույթին բնորոշ հանդերձանք՝ կրկնօրինակելով արքայադուստր Դիանայի ոճը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները