ՌԴ-ին կարող են հրավիրվել G7-ի գագաթնաժողովին. 2020-ին այն կանցկացվի Ֆլորիդայում

13:56   18 Հոկտեմբեր 2019    225

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 10-12-ը ԱՄՆ-ում՝ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump National Doral Miami հանգստավայրում (Ֆլորիդա):

«G7-ի 46-րդ գագաթնաժողովը մենք կանցկացնենք հունիսի 10-12-ը: Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը կդարձվի համաշխարհային տնտեսական աճին, մարտահրավերներին, որոնց մենք բախվում ենք»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս ընդգծել է, որ հաջորդ տարի գագաթնաժողովի անցկացման ձևաչափի՝ G7 թե G8 , մասին որոշումն ավելի ուշ կկայացվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները