Հոսպիտալացվել Է Թաիլանդի Սիրինդոն արքայադուստրը. Bangkok Post

12:44   18 Հոկտեմբեր 2019    195

Թաիլանդի Մահա Չակրի Սիրինդոն արքայադուստրը Չուպալոնգկոռն հիվանդանոց Է տեղափոխվել վարակից եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումից բուժվելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել Է Bangkok Post թերթը:

Թագավորական պալատի տվյալներով՝ արքայադուստրը տառապում Էր փորացավից ու տենդից, բժիշկները նրան խորհուրդ են տվել տեղափոխվել հիվանդանոց:

Բուժհաստատությունում Սիրինդոնի մոտ ախտորոշել են վարակ եւ հաստ աղու բորբոքում ու հակաբիոտիկներ են նշանակել նրան:

Բժիշկները Ռամա 10-րդ թագավորի քրոջը հանձնարարել են մնալ հիվանդանոցում եւ բուժընթաց անցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները