Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ. US Weekly

14:08   18 Հոկտեմբեր 2019    218

Ռուսական «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, 38-ամյա դիզայներ Դարյա Ժուկովան ամուսնացել է 34-ամյա հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի հետ, գրում է US Weekly-ն:

Ինչպես հրատարակությանը պատմել են աղբյուրները, հարսանիքը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ Փարիզում: Արարողությանը ներկա են գտնվել միայն հարազատներն ու մտերիմ ընկերները:

Ժուկովան նախկինում եղել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ռոման Աբրամովիչի կինը, նրանց ամուսնությունից ծնվել է երկու երեխա՝ տղա ու աղջիկ: Զույգը բաժանվել է 2017 թվականին՝ 10 տարվա համատեղ կյանքից հետո:

Նիարխոսի համար Ժուկովայի հետ ամուսնությունն առաջինն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌոմանԱբրամովիչ  


Վերնագիրի այլ պիտակները