Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել

14:25   18 Հոկտեմբեր 2019    205

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել Է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում:

Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները