ԱՄՆ-ում վեյփինգի զոհերի թիվը հասել է 34-ի

14:59   18 Հոկտեմբեր 2019    242

Միացյալ Նահանգներում վեյփինգի հետևանքով առաջացած հիվանդությունների զոհերի թիվը հասել է 34-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ կառավարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):

Նշվում է, որ բոլոր նահանգներում տուժածների թիվն արդեն մոտենում է 1.5 հազարի:

Այս պահին փորձագետները չեն կարող նշել հիվանդությունների առաջացման և հանկարծակի մահերի ճշգրիտ պատճառները: Այնուամենայնիվ, նրանք ենթադրում են, որ հավանական պատճառը վեյփի համար նախատեսված յուղերում առկա վիտամին E-ն է:

Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ում գրանցվել է վեյփից մահվան առաջին դեպքը: Իսկ հոկտեմբեր 4-ին արդեն հաղորդվել է ծխելու սարքերի 18 զոհերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները