Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով

15:25   18 Հոկտեմբեր 2019    352

Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մի քանի մարդ տուժել են:

Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել Է, որ հրթիռակոծվել Է Նանգարհարի նահանգի Հասկա Մինա շրջանի մզկիթը: Ինչպես նշում Է գործակալությունը, դրա հետեւանքով փլվել Է մզկիթի տանիքը:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները