Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում

15:54   18 Հոկտեմբեր 2019    595

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Mirror-ը:

Ըստ բրիտանական պարբերականի` Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում՝ հոկտեմբերին ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ:

«Կարմիր սատանաների» կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով չէր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական և մեկնել էր ԱՄԷ: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչն այդ ընթացքում նույնպես գտնվել է Դուբայում, որտեղ DAIS կոնֆերանսի և ցուցահանդեսի հյուրն էր, որը նվիրված է եղել սպորտում արհեստական ​​ինտելեկտի օգտագործմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զիդան  


Վերնագիրի այլ պիտակները