Մեքսիկայում ազատ է արձակվել նարկոբարոն «Թզուկի» որդին` հայտնի «Մուկը»

16:16   18 Հոկտեմբեր 2019    575

Մեքսիկայի անվտանգության ուժերն ազատ են արձակել «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ «Թզուկ» (El Chapo) մականունով Խոակին Գուսմանի որդիներից Օվիդիո Գուզմանին՝ «Մուկ» մականունով, որը նախկինում ձերբակալվել էր Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել մարդկանց կյանքը չվտանգելու համար, քանի որ Օվիդիո Գուսմանի ձերբակալությունը բախումներ էր հրահրել քաղաքի փողոցներում՝ ինքնաձիգների և ծանր գնդացիրների գործադրմամբ:

Տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները