Սեուլում ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան տարածք ներխուժած 19 ուսանողի

17:02   18 Հոկտեմբեր 2019    319

Տասնինն ուսանող Է ձերբակալվել Սեուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածք անօրինականորեն մտնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Կորեայի Հանրապետության Պրոգրեսիստների ուսանողական դաշինքի անդամները հոկտեմբերի 18-ին թափանցել են Սեուլում ամերիկյան դեսպանատան տարածք եւ ցույց են կազմակերպել այնտեղ, ինչի համար ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ոստիկանության հայտարարության համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:50-ին: Տասնյոթ ուսանողներ աստիճանի օգնությամբ մագլցելով անցել են դեսպանատան ցանկապատի վրայով եւ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպան Հարրի Հարիսի նստավայրի շենքի առջեւ պլակատ են պարզել հետեւյալ գրութամբ. «Հարիս, որ ԱՄՆ-ի զորքերի ներկայության համար վճարման հնգակի բարձրացում ես պահանջում, հեռացի՛ր մեր երկրից»:

Եվս երկու ուսանողներ միայն փորձել են անցնել ցանկապատի վրայով: Բոլոր 19 հոգին Էլ ձերբակալված են. նրանց մեղադրում են անօրինական ներթափանցման եւ անօրինական ներթափանցման փորձ կատարելու մեջ: Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է ուսանողների գործողությունը:

Հոկտեմբերի 18-ին երկրի ԱԳն-ն հայտնել Է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն հոկտեմբերի 23-ից 24-ը Միացյալ Նահանգների Հավայիի նահանգի Հոնոլուլու մայրաքաղաքում բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի հետ կապված ծախսերի բաշխման շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները