Մետրոյում տղամարդը կորցրել է գիտակցությունը և ուղևորուհուն հրել սլացող գնացքի տակ

17:34   18 Հոկտեմբեր 2019    312

Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում տղամարդն ուշաթափվել է և մետրոյի ուղևորուհուն պատահաբար հրել այն պահին, երբ գնացքը մոտենալիս է եղել կայարանին:

Կնոջը հաջողվել է փրկել: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, մետրոյի «Պուեյրեդոն» կայարանում: Կադրերում երևում է, թե ինչպես է սյանը հենված տղամարդը կորցնում գիտակցությունը և ընկնում առջևում կանգնած մարդկանց վրա: Հաջորդ վայրկյանին կինն ընկնում է հարթակից:

Ականատեսները վազում են դեպի հարթակի եզրը և սկսում են ձեռքերով ու պայուսակներով նշաններ տալ մեքենավարին: Հենց գնացքը կանգ է առնում ուղևորուհուց մի քանի սանտիմետր հեռավորության վրա, մարդիկ ցատկում են ռելսերի վրա և դուրս բերում տուժածին: Շուտով կայարան ժամանած ոստիկաններն ու բուժաշխատողները տուժածին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում:

Հոկտեմբեր 17-ի տվյալներով ուղևորների ինքնությունը հաստատված չէ: Միջադեպի մասնակիցների վիճակը մնում է անհայտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մետրո  


Վերնագիրի այլ պիտակները