Առնվազն 62 մարդ Է զոհվել Աֆղանստանի մզկիթներից մեկում իրականացված պայթյուններից

17:58   18 Հոկտեմբեր 2019    326

Առնվազն 62 մարդ Է զոհվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի մզկիթներից մեկում իրականացված պայթյուններից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Նանգարհարի նահանգապետի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ եւս շուրջ 60 մարդ վերքեր են ստացել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Նրանց վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները