Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո

21:14   18 Հոկտեմբեր 2019    210

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 18-ին Մինսկի կառավարման ակադեմիայում պատմել է, թե ինչով կուզենա զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո:

«Ինչով կզբաղվեի ես, եթե նախագահի պաշտոնից հեռանայի… ինչ-որ հաստատությունում ռեկտոր կլինեի… բայց նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ ինքդ քեզ չես նշանակի… դասախոսն այն է, ինչ ես կընտրեմ»- ասել է Լուկաշենկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի նախագահի հետ հանդիպմանը հրավիրված էին կառավարման ակադեմիայի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները, դասախոսական անձնակազմը: Մոտավորապես 4 ժամ տևած հանդիպումից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ինքը առհասարակ չի հոգնել և իրեն շատ հաճելի էր զրուցել երիտասարդների հետ: Նախագահը նաև խոստացել է, որ երկու ամիսը մեկ կհանդիպի ուսանողների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները