Նազարբաևի թոռը դատապարտվել է

21:23   18 Հոկտեմբեր 2019    225

Բրիտանական դատարանը դատապարտել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռանը։

29-ամյա Աիսուլթան Նազարբաևը մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ազդեցության տակ ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ և դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ պայմանական 18 ամիս փորձաշրջանով և 140 ժամ հասարակական աշխատանքով։

Բացի այդ, նրան պարտավորեցրել են շարունակել բուժումը թմրամոլության դեմ, ինչպես նաև վճարել հազար ֆունտ տուգանք և փոխհատուցել 5 հազար ֆունտ պատճառած վնասի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները