ՌԴ-ում հավերժական ձյան հալքից առաջացած վնասը գնահատվել է 150 միլիարդ ռուբլի

22:25   18 Հոկտեմբեր 2019    199

ՌԴ հեռավոր արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերի փոխնախարար Ալեքսանդր Կրուտիկովը գնահատել է Ռուսաստանի տարեկան կորուստները՝ կապված հավերժական ձյան հալքի հետ:

Ըստ փոխնախարարի տվյալների՝ դրանք կազմում են 50-150 միլիարդ ռուբլի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշել է պաշտոնյան, հալքը իրենից վտանգ է ներկայացնում Արկտիկայի ենթակառուցվածքների և շինությունների համար: Նրա խոսքով՝ հավերժական ձյան ուսումնասիրությունը պետության առաջնահերթություններից մեկն է:

«Խնդիրը պետք է լուծել, որովհետև վնասը տարեցտարի ավելանում է»,- ընդգծել է Կրուտիկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները