Դուբայում տրվել Է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը

21:35   21 Հոկտեմբեր 2019    414

Դուբայում տրվել Է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի Է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատուկ ցուցահանդեսի անցկացման համար Դուբայում կառուցել են District 2020 շրջանը, որը պայմանականորեն բաժանված Է երեք թեմատիկ մասի՝ Mobility (Շարժունություն), Opportunity (Հնարավորություն) եւ Sustainability (Կայուն զարգացում):

Expo 2020-ի հյուրերն ու մասնակիցները կհայտնվեն ֆուտորիստական ոճով կատարված տաղավարներում, որոնք հանդերձված կլինեն նոր շրջանի համար Էներգիայի մինչեւ 50 տոկոսն ապահովող արեւային պանելների համակարգով: Ընդամենը ցուցահանդեսում բացվելու Է մասնակից երկրների 192 տաղավար:

Expo համաշխարհային ցուցահանդեսն առաջին անգամ տեղի Է ունեցել 1851 թվականին Լոնդոնում: 1928 թվականին ստեղծվել Է Ցուցահանդեսների միջազգային բյուրո (BIE, Bureau International des Expositions): Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսներն անցկացվում են հինգ տարվա պարբերականությամբ, տեւում են առնվազն վեր ամիս: Նախորդը տեղի Է ունեցել 2015 թվականին Միլանում: Ցուցահանդեսի մասնակիցների թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ եւ ընկերություններ:

Expo 2020-ը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 10-ը Դուբայում: Դա առաջին ցուցահանդեսն Է, որը կանցկացվի Մերձավոր Արեւելքում: Սպասվում Է, որ այդ ընթացքում ցուցահանդես կայցելի 25 մլն մարդ: Expo 2020-ի կարգախոսն Է՝ «Միավորվելով գաղափարները՝ սպեղծում ենք ապագան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները