Հասան Ռոհանին Զարիֆի հետ միասին գալու է Բաքու

11:52   21 Հոկտեմբեր 2019    575

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելեն Ադրբեջան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:

Ըստ նրա՝ Իրանի նախագահը և ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենան բարեկամ երկրում պաշտոնատար անձանց հետ և կմասնակցեն Չմիավորված շարժման Բաքվի գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-26-ին Բաքվում կանցկացվի Չմիավորված շարժման անդամ երկրների պետության և կառավարության ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Հասան-Ռոհանի   Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները