Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին անում. VIDEO

15:19   21 Հոկտեմբեր 2019    590

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Աննա Դանիբեկյանը Հայաստանի Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, որոնք սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Քոչարյան  


Վերնագիրի այլ պիտակները