Հայաստանում հայրը դանակահարել է որդուն

15:58   21 Հոկտեմբեր 2019    720

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը:

Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել:

Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները