Թրամփը Սիրիայում ռուսական ռուլետկա է խաղում

18:04   21 Հոկտեմբեր 2019    327

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց «ռուսական ռուլետկա» խաղալ, երբ երկրի զորքերը դուրս բերեց Սիրիայից:

Այսպիսի միտք է հայտնել CNN հեռուստաալիքի վերլուծաբան Սեմ Վինոգրադը: Նա Թրամփի գործողությունները ազարտային խաղի հետ է համեմատել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս քայլով ԱՄՆ-ը հուսալիության մրցույթներում չի հաղթում»,- ընդգծել է Վինոգրադը: Նրա կարծիքով՝ Թրամփի որոշումը չկշռադատված է եղել և կարող է արտացոլվել երկրի ապագայի վրա: Բացի այդ, Սիրիայից զորքերի դուրս բերումը բացասաբար է անդրադարձել ԱՄՆ վարկանիշի վրա:

«Այս քայլը նույնպես նշանակում է, որ մեր նախկին հիմնական առաջնահերթությունների մեծ մասը հիմա մի քանի շատ կասկածելի առաջնորդների ձեռքերում են գտնվում»,- եզրափակել է վերլուծաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները