Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը թեյ են խմել խրճիթում, որի տերերի հետ պատահաբար ծանոթացել են ճանապարհին

18:37   21 Հոկտեմբեր 2019    256

Ինչպես հայտնի է դարձել, Պակիստան կատարած այցի ընթացքում Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը իրենց թիկնապահներին ստիպել են բավականին անհանգստանալ:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին չնախատեսված այց են կատարել խրճիթ, որի տերերի հետ պատահաբար ծանոթացել են ճանապարհին, երբ նրանց կորտեժն անցնում էր մոտակայքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա տեղի է ունեցել սարերում, Հիմալայների ստորոտում, ուր արքայազնն ու նրա կինը ժամանել են անձամբ տեսնելու սառցադաշտերի հալման հետևանքները: Ճանապարհին տեսնելով գյուղի բնակիչներին, Քեյթը խնդրել է կանգնեցնել մեքենան, որպեսզի նա և ամուսինը կարողանան զրուցել նրանց հետ: Նրանք թագավորական ընտանիքի անդամներին հրավիրել են իրենց տուն, ցույց տվել իրենց մեկ սենյականոց բնակարանը և բացատրել, թե ինչպես են ապրում առանց էլեկտրականության և ջրամատակարարման:

Դուքսը և դքսուհին խրճիթ են մտել միայն թարգմանչի ուղեկցությամբ: Քեյթն իր օգնականից վերցրել է տեսախցիկը և լեռնցիների ընտանիքի մի քանի լուսանկար արել: «Ֆանտաստիկ էր հանդիպել մարդկանց, որոնք ապրում են նման հեռավոր տարածքում: Նրանք շատ հյուրընկալ էին, ինձ և Ուիլյամին թեյ առաջարկեցին… Նրանք գաղափար անգամ չունեին, թե ովքեր ենք: Դա մեզ հնարավորություն տվեց տեսնելու Պակիստանի մյուս կողմը»,- դքսուհու խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քեյթ-Միդլթոն   արքայազն-Ուիլյամ  


Վերնագիրի այլ պիտակները