Հայտնի են տղամարդու առողջությունը պահպանող մթերքները

20:13   21 Հոկտեմբեր 2019    288

Տղամարդու ռեպրոդուկտիվ առողջությունը կարող են բարելավել որոշակի մթերքներ, երբեմն դրանք կարող են նույնիսկ դեղորայքային բուժմանը փոխարինել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:

Առաջին հերթին պարբերականը կոչ է անում բացառել կամ առնվազն սահմանափակել տրանսճարպերի օգտագործումը: Հղում անելով Հարվարդի համալսարանի հետազոտության վրա՝ լրագրողները հաղորդում են, որ սերմնանյութի խտությունը մոտ երեք անգամ նվազում է այն տղամարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով տրանսճարպեր են օգտագործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետք է նաև կրճատել յուղոտ կաթնամթերքի օգտագործումը, քանի որ դա բացասաբար է ազդում սերմնաբջիջների շարժունակության վրա: Տղամարդու առողջության վրա բարենպաստ ազդեցություն ունեն ծովամթերքները, ասվում է հոդվածում: Տղամարդկանց նաև խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ընդգրկել կանաչ և կարմիր բանջարեղեն, բուսայուղ, յուղոտ ձկնատեսակներ և ընդեղեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տղամարդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները