Արքայազն Հարին մեկնաբանել է եղբոր հետ վիճաբանության մասին լուրերը

20:25   21 Հոկտեմբեր 2019    387

Սասեքսի դուքսն արձագանքել է ITV վավերագրական ֆիլմում արքայազն Ուիլյամի հետ իր անհամաձայնության վերաբերյալ հանրային շահարկումներին:

«Մենք եղբայրներ ենք, միշտ եղբայրներ ենք լինելու: Այժմ մենք ունենք տարբեր ուղիներ, բայց ես միշտ կաջակցեմ նրան, և ես գիտեմ, որ նա էլ միշտ կաջակցի ինձ», – մեկնաբանել է արքայազն Հարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև նշել է, որ շատ զբաղվածության պատճառով ինքը և իր եղբայրը իրար այնքան հաճախ չեն հանդիպում, որքան նախկինում: Հարին ասել է, որ շատ է սիրում իր եղբորը, և նրանց վեճի մասին լուրերի մեծ մասը դատարկ խոսակցություններ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները