ՌԴ բնակչուհին պահանջել է արգելել «Ջոկերի» ցուցադրությունը

21:16   21 Հոկտեմբեր 2019    395

Ռուսաստանի բնակչուհին խոստովանել է, որ պաշտոնական բողոք է ներկայացրել Մշակույթի նախարարություն՝ կապված «Ջոկեր» ֆիլմի ցուցադրությունը արգելելու հետ։

Ինչպես հայտնում է life.ru-ն, Ջոկերի դերակատարի հագուստն ամբողջովին կրկնօրինակում է Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած կերպարը «Շիրլի-Միրլի» կատակերգության մեջ։ Այս նմանությունը նկատել է Լիլիանա Պերտենավան և պահանջել է հետ կանչել ամերիկյան ֆիլմի վարձակալության վկայագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես բացասաբար եմ վերաբերվում գրագողությանը։ Կարևոր չէ՝ գողանում է «Մոսֆիլմը», թե Հոլիվուդը»,- հայտարարել է նա։

Իր պահանջի վերջում նա ներկայացրել է հետևյալ ձևակերպումը․ «Արգելել ժապավենի հրապարակային ցուցադրությունը, որը պարունակում է տեղեկություն, որն արգելվում է ՌԴ օրենսդրությամբ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները