JPMorgan-ը պատրաստ է նախկին կալանավորներին աշխատանքի վերցնել

09:43   22 Հոկտեմբեր 2019    270

JPMorgan-ը ցանկանում է քրեական անցյալ ունեցող մարդկանց լավ աշխատանքի երկրորդ հնարավորություն ընձեռել։

ԱՄՆ-ում գործազրկության ամենացածր մակարդակն է վերջին 50 տարիների ընթացքում, սակայն դա դատվածություն ունեցող մարդկանց չի վերաբերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բանկը հայտարարել է, թե ուզում է ընդլայնել պոտենցիալ աշխատակիցների շրջանակը այն բանից հետո, երբ արդեն աշխատանքի է վերցրել դատվածություն ունեցող որոշ մարդկանց՝ տրանսակցիաների մշակման եւ հաշվեհամարների սպասարկման համար։

Բանկի տվյալներով, ԱՄՆ-ը տարեկան ՀՆԱ-ի 78-87 միլիարդ դոլարը կորցնում է՝ աշխատուժից բացառելով նախկին բանտարկյալներին։ Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ կրթության եւ հնարավորությունների տրամադրումը նույնպես նվազեցնում են ռեցիդիվիզմը։

Գործատուների մեծ մասը պահանջում է նախկին դատավճիռների բացահայտում, եւ դա արգելք է ստեղծում քրեական անցյալով մարդկանց աշխատանքի շուկա դուրս գալու համար։

Դրա պատճառով մեծ է դատվածությամբ ամերիկացիների գործազրկության մակարդակը։ Իրականում, JPMorgan-ի գնահատականներով, դա մոտ 27 տոկոս է կազմում։ Բանկում կարծում են, որ դատվածությունը չպետք է նշանակություն ունենա աշխատանք գտնելու հարցում։ Սակայն եթե դուք բանկ եք թալանել, ամենայն հավանականությամբ, JPMorgan-ը ձեզ աշխատանքի չի վերցնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները